Փորձագետները հայտնաբերել են DHL-ի բեռնատար ինքնաթիռի սև արկղը, որը վթարի էր ենթարկվել երկուշաբթի օրը Վիլնյուսի միջազգային օդանավակայանին մոտենալիս։ Այս մասին հայտնել է Լիտվայի արդարադատության նախարարությունը։

«Ինքնաթիռի բեկորների վերլուծության ընթացքում հայտնաբերվել է սև արկղ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Վթարի ենթարկված Boeing 737-ը պատկանել է իսպանական Swift Air ընկերությանը և օգտագործվել է DHL ծանրոցների տեղափոխման համար։