Աշխարհի ամենատարեց մարդը մահացել է 112 տարեկան հասակում, հաստատել է նրա ընտանիքը։ Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը մահացել է երկուշաբթի Սաութպորտի խնամքի տանը, որտեղ նա ապրում էր: Նրա հազրազատները հայտնել են, որ Թինիսվուդի վերջին օրը «շրջապատված էր երաժշտությամբ և սիրով»:

Թինիսվուդը, որը ծնվել է 1912 թվականի օգոստոսի 26-ին, նույն տարում, երբ խորտակվեց «Տիտանիկ»-ը, 2020 թվականին նա դարձավ Բրիտանիայի ամենատարեց մարդը։ 2024 թվականի ապրիլին Գինեսի ռեկորդների գրքում ճանաչվել է աշխարհի ամենատարեց մարդը։

Թինիսվուդը ծնվել է Ադամ և Ջոն Բեռնարդ Թինիսվուդների ընտանիքում: Նա ունի մեկ դուստր՝ Սյուզանը, չորս թոռներ՝ Աննուշկան, Մարիսան, Թոբին և Ռուպերթը, ինչպես նաև երեք ծոռներ՝ Տաբիթը, Կալումն ու և Նևին։ Հարազատները մահախոսականի մեջ նշել են, որ նա «շատ հրաշալի մարդկային որակներով էր օժտված»:

Նրանք հավելել են, որ այդ հատկությունները նրան օգնել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ թագավորական զինված ուժերում իր զինվորական ծառայության ընթացքում, որտեղ, հաշվապահությունից և աուդիտի աշխատանքից բացի, նրա ուսերին էր նաև նյութատեխնիկական ապահովումը, մասնավորապես՝ անհայտ կորած զինվորներին գտնելն ու և սննդի մատակարարումների կազմակերպումը:

Ջոն Ալֆրեդ Թինիսվուդը կնոջը՝ Բլոդվենին հանդիպել էր Լիվերպուլում՝ պարի ժամանակ, որից հետո, 1942 թվականին նրանք ամուսնացել են։ Սյուզանը ծնվել է 1943 թվականին, և զույգը միասին ապրել է 44 տարի։ Տիկին Թինիսվուդը մահացել է 1986 թվականին:

Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, Խուան Վիսենտե Պերես Մորան, որն ամբողջ կյանքի ընթացքում «Լիվերպուլի» երկրպագու էր, դարձավ աշխարհի ամենատարեց տղամարդը և մահացավ 114 տարեկանում։