1986 թվականի ապրիլի 26-ին Ուկրաինայի հյուսիսում տեղակայված Չեռնոբիլի միջուկային ռեակտորը, որն այն ժամանակ Խորհրդային Միության կազմում էր, պայթեց՝ ճառագայթման ահռելի սյուն ուղարկելով երկինք: Մոտ 40 տարի անց Չեռնոբիլի ատոմակայանը և նրա շրջակայքի շատ տարածքներ մնում են անմարդաբնակ՝ առնվազն մարդկանց առումով։
Քանի որ մոտենում է աշխարհի ամենասարսափելի միջուկային աղետի 40-ամյակը, կենսաբաններն այժմ ավելի ուշադիր են հետևում Չեռնոբիլի մեկուսացման գոտում ապրող կենդանիներին և հետազոտում, թե ինչպես կարող է տասնամյակներ շարունակ ճառագայթման ենթարկվելը փոխել կենդանիների գենոմը և նույնիսկ, գուցհհե, արագացնել էվոլյուցիան։
Հարավային Կարոլինայի համալսարանի և Մարդու գենոմի հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտնականները սկսել են հետազոտել Չեռնոբիլի մեկուսացման գոտում և շրջակայքում հայտնաբերված 302 վայրի շների ԴՆԹ-ն և ավելի լավ հասկանալու համար, թե ինչպես է ճառագայթումն ի վիճակի փոխել նրանց գենոմը: Դրանց արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում:
Այն գաղափարը, որ ճառագայթումը արագացնում է բնական էվոլյուցիան, նորություն չէ։ Օրինակ, բաց տիեզերքում սերմերի նպատակաուղղված ճառագայթման պրակտիկան գլոբալ տաքացման պայմաններում օգտագործելու համար մշակաբույսերի մշակման համար օգտակար մուտացիաներ առաջացնելու առումով այժմ լավ հաստատված եղանակ է:
Տարիներ շարունակ գիտնականները վերլուծում են Չեռնոբիլի մեկուսացման գոտում ապրող որոշ կենդանիների, ներառյալ՝ բակտերիաներ, կրծողներ և նույնիսկ թռչուններ: 2016 թվականի մեկ հետազոտություն ցույց է տվել, որ արևելյան ծառի գորտերը (Hyla orientalis), որոնք սովորաբար կանաչ գույնի են, մեկուսացման գոտում ավելի հաճախ սև գույնով են հայտնաբերվել: Կենսաբանները ենթադրում են, որ գորտերն ունեցել են մելանինի՝ մաշկի գույնի համար պատասխանատու պիգմենտի օգտակար մուտացիա, որն օգնել է ցրել և չեզոքացնել շրջակա ճառագայթման մի մասը:
Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ Չեռնոբիլի ատոմակայանի մոտ ապրող վայրի շները հստակ գենետիկ տարբերություններ ունեն հարևան Չեռնոբիլ քաղաքում ընդամենը 10 մղոն հեռավորության վրա ապրող շներից: Թեև դա կարող է ուժեղ ապացույց թվալ, որ այդ շները ճառագայթման ազդեցության պատճառով ենթարկվել են ինչ-որ արագ մուտացիայի կամ էվոլյուցիայի ազդեցությանը, նշված հետազոտությունն այդ վարկածն ապացուցելու ուղղությամբ սոսկ առաջին քայլն է:





























