Լեհաստանը 4 միլիարդ դոլարի վարկ է ստորագրել Միացյալ Նահանգների արտաքին պաշտպանության ֆինանսավորման ծրագրի շրջանակում, որը կօգնի ֆինանսավորել իր զինված ուժերի վերափոխումը, հինգշաբթի հայտարարել է Լեհաստանի պաշտպանության նախարարը։

«Սա Լեհաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև վիթխարի վստահության և ամուր դաշինքի ևս մեկ ապացույց է»,- գրել է Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X-ի իր  միկրոբլոգում: Կոսինյակ-Կամիշը հայտնել է, որ ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ տրամադրել է Լեհաստանին ավելի քան 11 միլիարդ դոլար սպառազինության ծրագրերի ֆինանսավորման մեջ, ներառյալ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը և Apache ուղղաթիռները:

Ինչպես նշում է Reuters-ը՝ կապված 2022 թվականին Ուկրաինայում պատերազմի բռնկման հետ, ՆԱՏՕ-ի երկրներից Լեհաստանն իր ՀՆԱ-ի մասնաբաժնից ամենաշատն է ծախսում պաշտպանության վրա։

Վարշավան հայտարարել է, որ 2024 թվականին պաշտպանության վրա կծախսի համախառն ներքին արդյունքի 4,1 տոկոսը՝ խոստանալով 2025 թվականին այդ ցուցանիշը հասցնել 4,7 տոկոսի։