Երևանում 2024թ. ծրագրով իրականացվող միջին նորոգման աշխատանքների վերջին հասցեն Շահումյան 4-րդ փողոցն էր: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Ընդհանուր առմամբ ընթացիկ տարում նորոգվել է ավելի քան 50 կմ ճանապարհ: Գործընթացն իրականացվել է 45 փողոցներում»,–ասված է հաղորդագրության մեջ:





























