Պարենի համաշխարհային գները նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ աճել են 0,5%-ով՝ հասնելով 2023 թվականի ապրիլից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Նման տվյալներն արտացոլված են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գների ինդեքսում, որը հետևում է որոշ հիմնական պարենային ապրանքների համաշխարհային գների ամսական փոփոխություններին:

Պարենային ապրանքների գների ինդեքսը նոյեմբերին կազմել է 127,5%, ինչը 5,7%-ով ավելի է, քան մեկ տարի առաջ, բայց դեռևս 20,4%-ով ցածր է 2022 թվականի մարտի իր գագաթնակետից: Աճը թելադրվել է բուսական յուղի գների ինդեքսի աճով, որը նոյեմբերին՝ հոկտեմբերի համեմատ աճել է 7,5%-ով։

Միաժամանակ ՊԳԿ-ի հացահատիկի գների ինդեքսը նոյեմբերին նվազել է 2,7%-ով, ինչը մեկ տարի առաջվա ցուցանիշից 8%-ով պակաս է։ Նշվել  է, որ ցորենի համաշխարհային գները նվազել են ներմուծման միջազգային պահանջարկի նվազման և Հարավային կիսագնդից մատակարարումների ավելացման պատճառով: Բացի դրանից, նոյեմբերին մսի և շաքարավազի գների ինդեքսն ավելի ցածր է։

Նշվում է, որ գների ինդեքսի աճի միտումը շարունակվում է արդեն երրորդ ամիսն անընդմեջ։