Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին Փարիզի Ելիսեյան պալատում բանակցությունների համար՝ շաբաթ օրը Նոտր Դամ տաճարի վերաբացման արարողությունից առաջ՝ դրա հրդեհից հինգ տարի անց, հայտնում է France 24-ը։
«Թվում է, թե աշխարհը հիմա մի փոքր խելագարվում է», - ասել է Թրամփը:
Մակրոնն, իր հերթին, հյուրի ժամանումը մեկնաբանել է որպես «մեծ պատիվ»։
Նախատեսված է Մակրոնի հանդիպումը նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, սակայն հայտնի չէ, թե արդյոք Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ Փարիզում։
Թրամփն այցով ժամանել է Ֆրանսիա. Մակրոնն ընդունել է նրան Ելիսեյան պալատում

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն



























