Սուպերմարկետում գնված ձուն նվիրաբերվել է բրիտանական բարեգործական կազմակերպությանը և աճուրդում վաճառվել 250 դոլարով՝ շնորհիվ իր անսովոր՝ «գրեթե կատարյալ գնդաձև» լինելու հատկանիշի, գրում է UPI-ն։
Սկզբում այն հայտնաբերվել էր Շոտլանդիայի մթերային խանութից գնված տասնյակ ձվերի մեջ։ Այնուհետև 187 դոլարով այն գնել էր Բերքշիր կոմսության Լամբորն քաղաքի բնակիչ Էդ Փաուելը Thomson Roddick Callan աճուրդի տան միջոցով:
Փաուելը, որն ասել էր, որ ձուն ձեռք է բերել հանկարծակի մղումով, մի փոքր խմելուց հետո, այն նվիրաբերել է Iuventas բարեգործական հիմնադրամին, որն աջակցում է Օքսֆորդշիրի երիտասարդներին:
Բարեգործական խումբը ձուն վաճառել է դրամահավաքի աճուրդի շրջանակներում: Հիմնադրամի ներկայացուցիչ Ռոզ Ռապը հայտնել է, որ աճուրդը, որտեղ նաև տասնյակ այլ իրեր էին ներկայացված, բարեգործության նպատակով, ընդհանուր առմամբ, մոտ 6250 դոլար է հավաքել:




























