Բրիտանական խորհուրդը՝ Երեւանում բրիտանական դեսպանատան կողմից ֆինանսավորվող «Women in Politics» ծրագրի շրջանակում եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը հայտարարում են Նա/նե լրագրողական աշխատանքների մրցույթ:
Մրցույթին իրենց աշխատանքները կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց եւ հեռարձակող լրատվամիջոցները եւ անկախ լրագրողները: Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2009թ հունվար — դեկտեմբեր ժամանակահատվածի ընթացքում, անդրադառնան քաղաքական, հասարակական եւ տնտեսական ոլորտներում կանանց գործունեությանը, ձեռքբերումներին ու նվաճումներին: Նյութերը կարող են ներկայացված լինել լրագրության ցանկացած ժանրում:
Մրցանակները տրվելու են հետեւյալ անվանակարգերում՝
1. Հեռուստատեսային նյութ
2. Տպագիր հոդված
3. Ռադիոնյութ
4. Առցանց եւ բլոգ հոդված
5. Սոցիալական գովազդ
6. ֆոտոռեպորտաժ
7. Առեւտրային գովազդ, որն ապրանքը գովազդելիս օգտագործում է կնոջ կերպարը
Հայտերը ընդունվում են մինչեւ 2009թ-ի դեկտեմբերի 31-ը, մրցույթի արդյունքերը կամփոփվեն 2010թ-ի հունվարի վերջին:



























