Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ նոյեմբերի 13-ին ներկա է գտնվել «Արմպրոդէքսպո 2009» իններորդ միջազգային ցուցահանդեսի փակմանը:
Հայաստանի նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկրի ղեկավարը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել սննդի արդյունաբերությամբ զբաղվող տեղական և օտարերկրյա շուրջ 65 ձեռնարկությունների ներկայացրած ապրանքատեսականու հետ, համտեսել դրանք:
Ցուցահանդեսի մասնակիցների հետ անմիջական զրույցների ընթացքում նախագահ Սարգսյանը ներկայացրել է իր տպավորությունները, լսել ձեռնարկատերերի խնդիրներն ու առաջարկությունները:



























