Հայ կամավորականների համախմբման համակարգող Ժիրայր Սեֆիլյանը նոյեմբերի 13-ին հայտարարել է, թե դեմ է Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Հայ ազգային կոնգրեսի ակտիվի ժողովում հայտնած տեսակետներին, սակայն չի ցանկանում առայժմ մեկնաբանել:

Ժիրայր Սեֆիլյանը «Սարդարապատ» նախաձեռնության կլոր սեղանի ընթացքում հայտարարել է, թե առաջիկայում տեղի է ունենալու նախաձեռնության ակտիվի հետ քննարկում, որից հետո իրենք կհայտնեն իրենց դիրքորոշումը:

«Բնական է, որ համաձայն չեմ, բայց առայժմ որեւէ բան չեմ ասի, մինչեւ ակտիվի հետ չճշգրտեմ ասելիքս»,- նշել է Սեֆիլյանը:

Հիշեցնենք, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր ելույթում անխնա քննադատության էր ենթարկել Հայդատականներին եւ նշել, որ հայ-թուրքական արձանագրություններում ամենաանընդունելի կետը պատմաբանների հանձնաժողով ստեղծելու դրույթն է: