Շվեդիան երեք ռազմանավ և ռազմաօդային ուժերի ինքնաթիռ կտրամադրի ՆԱՏՕ-ի գործողության համար Բալթիկ ծովում ստորջրյա մալուխների պաշտպանության համար, հայտարարել է երկրի վարչապետ Ուլֆ Քրիսթերսոնը, փոխանցում է Yle-ն։ Նա չի հստակեցրել, թե որ նավերն են ուղարկվելու այդ առաքելությանը: Ինչ վերաբերում է ինքնաթիռներին, ապա խոսքը ASC 890-ի՝ այսպես կոչված, թռչող ռադարի մասին է, որը նախատեսված է ռադարային հետախուզություն իրականացնելու համար։ Այն կարող է հայտնաբերել ծովի մակերևույթի օբյեկտներ 350 կմ հեռավորության վրա և տեսնել նույնիսկ ռեակտիվ դահուկի չափի թիրախներ։
Քրիստերսոնը նշել է, որ Շվեդիան, որպես ՆԱՏՕ-ի անդամ, առաջին անգամ իր զինված ուժերը կտրամադրի դաշինքին՝ տարածաշրջանում պաշտպանության և զսպման համար։ Որոշման մասին նա հայտնել է Սելենայում անվտանգության ամենամյա համաժողովի բացմանը։ «Շվեդիան պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղություն էլ չկա»,- ստեղծված իրավիճակը բնութագրեց վարչապետը։ Քրիսթերսոնի խոսքով՝ Բալթիկ ծովում մալուխի ճեղքերը դժվար թե պատահական լինեն։ Նա նախազգուշացրել է, որ Շվեդիան և նրա հարևանները կբախվեն նոր «հիբրիդային հարձակումների», ներառյալ դիվերսիաները, ապատեղեկատվությունը և կիբեր հաքերները:
Շվեդիան երեք ռազմանավ և դիտորդական ինքնաթիռ կուղարկի` Բալթիկ ծովում ենթակառուցվածքները պաշտպանելու համար

Թեմա
Տեղադրություն




























