Լիբանանի նոր վարչապետ Նավաֆ Սալամը երեքշաբթի օրը խոստացել է պետական իշխանությունը տարածել լիբանանյան ողջ տարածքի վրա նոյեմբերին կնքված զինադադարից հետո, որը վերջ դրեց երկրում Իսրայելի պատերազմին Հեզբոլլահի հետ՝ հաղորդում է AFP-ն:

Իր ելույթի ժամանակ Սալամն ասել է, որ ինքը «կընդլայնի լիբանանյան պետության իշխանությունը նրա ողջ տարածքում» և «լրջորեն կաշխատի ՄԱԿ-ի 1701 բանաձևի ամբողջական իրականացման ուղղությամբ», որը Հեզբոլլահին կոչ է անում հեռանալ հարավային Լիբանանից։

Նավաֆ Սալամն ընտրվել է Լիբանանի վարչապետի պաշտոնում հունվարի 13-ին տեղի ունեցած խորհրդարանական քվեարկության արդյունքում: