Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության մշտական համակարգող, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալին` Հայաստանում իր առաքելության ավարտի կապակցությամբ։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տիկին Վիդալի կատարած աշխատանքն ու շնորհակալություն հայտնել Հայաստանի զարգացման ծրագրերին օժանդակելու համար: Հայաստանի արտգործնախարարը նաեւ կարեւորել է Հայաստանում ՄԱԿ-ի տարբեր գործակալությունների կողմից իրականացվող ծրագրերը:
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի առաքելության ավարտի կապակցությամբ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Կոնսուելո Վիդալին պարգեւատրել է ԱԳՆ հուշամեդալով:




























