Նախագահական ընտրություններից հետո Աֆղանստանում իրավիճակը շարունակում է բավականին բարդ մնալ, եւ միտում ունի ավելի բարդանալու։ Ինչպես NEWS.am-ի թղթակցին տեղեկացրին Հայաստանում ՀԱՊԿ տեղեկատվական կենտրոնից, այս եզրահանգմանը ՀԱՊԿ փորձագետները եկել են կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների խորհրդին կից Աֆղանստանի հարցերով զբաղվող աշխատանքային խմբի ութերորդ նիստի ժամանակ։
Նիստում նշվել է, որ Աֆղանստանի տարածքից հնարավոր վտանգները կանխելու համար անհրաժեշտ է ՀԱՊԿ շրջանակում ավելացնել անդամ երկրների համատեղ ջանքերը։ Նիստը որոշում է կայացրել նաեւ, որ ՀԱՊԿ-ն պետք է ակտիվացնի համագործակցությունը այլ միջազգային կառույցների հետ, որոնք զբաղվում են միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներով։




























