Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցություն, որը նախագահել է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 16-19-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը:
Նշենք, որ ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 19 հարց: ԱԺ առաջիկա չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 59 հարց, միջազգային 8 պայմանագիր:
ԱԺ վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ նոյեմբերի 16-19 -ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն նոյեմբերի 16-ի ԱԺ նիստում:




























