Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ հնարավոր է համապատասխան պահին հանդիպում կազմակերպել ՌԴ պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ, ինչպես նաև հույս ունի ապագայում նրա հետ հեռախոսազրույցներ ունենալ։ Այս մասին Թրամփը հայտարարել է կիրակի օրը։

«Կարծում եմ, որ հարմար ժամանակին կհանդիպեի Պուտինին»,- ասել է Թրամփը լրագրողներին Լուիզիանա մեկնող իր ինքնաթիռում։ Հարցին, թե արդյոք նա հեռախոսազրույցներ է ունեցել Պուտինի հետ 2025 թվականի հունվարի 20-ի երդմնակալությունից առաջ, թե հետո, Թրամփը պատասխանել է. Դրանք եղել են, եկեք պարզապես ասենք, որ դրանք եղել են: Եվ ես ակնկալում եմ, որ դեռ շատ խոսակցություններ կլինեն»,- հավելել է նա։ Խոսելով Ուկրաինայի հակամարտության մասին՝ Թրամփը շեշտել է. «Մենք պետք է դադարեցնենք դա։ Մենք պետք է շուտով դադարեցնենք դա»:

Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ շատերի մոտ տպավորություն է ստեղծվել, որ ինքը պարբերաբար խոսում է Պուտինի հետ հեռախոսով, Թրամփը պատասխանել է. «Նրանք կարող են այդպես մտածել: Սա իմաստ ունի: Չեմ ուզում խոսել այդ մասին։ Եթե նույնիսկ խոսում ենք, ես չեմ ուզում ձեզ շատ շուտ պատմել խոսակցությունների մասին։ Բայց ես կարծում եմ, որ մենք առաջընթաց ունենք»: