Այս նախագծով առաջարկվում է համընդհանուր հայտարարագրման շրջանակներում ընդլայնել սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակը: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին կառավարության նիստում հայտարարեց ֆինանսների նախարար վահե Հովհաննիսյանը:

«Դա վերաբերում է երեք ուղղությունների: Առաջինը երաժշտական, արվեստի, երգարվեստի, պարարվեստի դպրոցների, արտադպրոցական կազմակերպությունների կենտրոնների, մանկապատանեկան մարզադպրոցների եւ ԿԳՄՍՆ կողմից երաշխավորված այլ արտադպրոցական ծրագրերի եւ ոչ ֆորմալ կրթական ծրագրերի մասով կատարված ուսման վճարներն են:

Հաջորդը միջնակարգ, ընդհանուր մասնագիտացված, հատուկ  կրթական ծրագրերի շրջանակում դասագրքերի վարձակալության ծախսերն են, յուրաքանչյուր աշակերտի համար տրեկան 3 հազար դրամի չափով:

2024-2025 թվականների ընթացքում ատամնաբուժական ծառայությունների գծով ծախսեր:

Նախատեսվում է սահմանել նաեւ նոր ուղղություններով սոցիալական ծախսերի մասով հայտարարատուները եկամտային հարկից փոխհատուցում ստանալու են նաեւ 2024-ի համար, այսինքն հետադարձ ուժով:

Նոր ուղղություններով եկամտային հարկից փոխհատուցման իրավունքը ծագում է, եթե սոցիալական ծախ¬սերը կատարվել են անկանխիկ, բացա¬ռությամբ դասագրքերի վարձակալության նպատակով կատարված ծախսերի, որոնց մասով վճարում կատարված լինելու հանգամանքը հաշվի չի առն¬վում:

Նոր կրթական ծառայությունների մասով կատարված սոցիալական ծախսերը փոխհատուցվում են, եթե կրթական ծառայությունները երաշխավորված են լիազոր մարմնի կողմից:

Կրթական ծրագ¬րերի երաշխավորված լինելու հանգամանքը 2024 թվականի հաշ¬վետու տարվա մասով դիտարկվելու է հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ, իսկ հետագա հաշ¬վետու տարի¬ների մասով՝ կրթական ծառայությունները մատուցող անձի կողմից հաշ¬վարկային փաստաթղթի դուրս գրման ամսաթվի դրությամբ»,- հայտարարեց նախարարը: