Իտալիայի ԱԳՆ Ռազմավարական ֆորումի կողմից հրատարակվող «Longitude» ամսագրի դեկտեմբերի համարում ՀՀ անկախության 20 ամյակի կապակցությամբ հրատարակվել է Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Կարապետյանի կողմից «Հայաստան. Խաղում է հաղթելու համար» (Armenia. Playing to Win) վերնագրով հեղինակած հոդվածը:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հոդվածում ներկայացված է Հայաստանի անցած 20 ամյա ուղին, ուր անդրադարձ է կատարվում անկախության տարիներին Հայոց նորանկախ պետականության  հաղթահարած դժվարություններին ու արձանագրած ձեռքբերումներին: Հոդվածում զգալի տեղ է հատկացված արցախյան հիմնախնդրի պարզաբանմանն ու ընթացիկ պահի հրամայականներին, ինչպես նաեւ հայ-թուրքական հարաբերություններին:

Նշենք, որ «Longitude» ամսագիրը Իտալիայի ԱԳՆ կողմից անգլերենով տպագրվող միակ ամսագիրն է, որի շնորհանդեսը կատարվեց Իտալիայի ԱԳ նախարարի կողմից ընթացիկ տարվա մարտին եւ հանդիսանում է երկրում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ամենաընթերցվող եւ  մեծ հեղինակություն վայելող ամսագիրը: