Չեխիան Եվրամիության երկրներից վերջինն էր, որը վավերացրել է Լիսաբոնի պայմանագիրը: Այդ պայմանագրով, որը ոչ պաշտոնապես ստացել է ԵՄ սահմանադրություն անվանումը, նախատեսվում է Եվրամիության բարեփոխումը: Այսպիսով, ավարտվեց վավերացման գործընթացը: Չեխիան առաջ էր քաշել որոշ նախապայմաններ, որոնք բավարարվել են: Մասնավորապես, խոսքը այն կետերի մասին է, որոնց վավերացման դեպքում Չեխիան կարող էր կանգնել խնդիրների առաջ, Սուդետի գերմանացիների պահանջների հետ կապված: Չեխիայի մտահոգությունները փարատվեցին ԵՄ երկրների կողմից, եւ այդ երկրի կառավարությունը ստորագրեց պայմանագիրը: