Ուկրաինական հակամարտության լուծումն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթություններից է։ Այս մասին երեքշաբթի հայտնել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։

«Ներկայում աշխատում ենք միաժամանակ մի քանի հարցերի ուղղությամբ։ [Ուկրաինայի հետ] հանածոների վերաբերյալ գործարք կա, որն առանձին տեղ է զբաղեցնում։ Կա նաեւ ավելի լայն գործարք, որի ուղղությամբ աշխատանքը շարունակվում է, եւ նախագահ Թրամփի գլխավոր առաջնահերթությունը մնում է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմը դադարեցնելը։ Այս թեմայի շուրջ բանակցությունները շարունակվում են»,- ասել է նա Fox News հեռուստաալիքի եթերում:

Գաբադը հավաստիացրել է, որ այս խնդիրների լուծման հարցում Թրամփը ելնում է ամերիկյան քաղաքացիների շահերից։