Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի դիմացի սարալանջի՝ «Քաշին ձոր» կոչվող տարածքում նոյեմբերի 14-ին սպանություն է կատարվել:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, թե նոյեմբերի 14-ին, ժ.13.00-ի սահմաններում, 36-ամյա Մխիթար Հ.-ն որսի պահին իր անվամբ հաշվառված «Սայգա-ՄԿ» տիպի 7,62 x 39 մմ տրամաչափի հրացանից անզգուշությամբ կրակել է 30-ամյա Կարեն Նավասարդյանի ուղղությամբ: Վերջինս մահացել է:

Մխիթար Հ.-ն բերման է ենթարկվել բաժին: Կատարվում է նախաքննություն: