Երեւանում, դեկտեմբերի 22-ին, ժամը 23.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները Մայիսի 9-ի փողոցից բերման են ենթարկել երեք երիտասարդի. նրանց մոտից հայտնաբերվել է 28 գրամ կանաչ գույնի կանեփանման զանգված եւ գաղտնի փականով ծալովի դանակ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բերման ենթարկվելիս երիտասարդները Մայիսի 9-ի փողոցի թիվ 11/Ա շենքի բակում դեն են նետել իրենց մոտ եղած պոլիէթիլենային պարկը, որի մեջ հայտնաբերվել են բանալիների կապոցներ, կանացի 2 զուգագուլպա եւ սրածայր գործիքներ:
Նշանակվել են դատաքիմիական եւ դատատեխնիկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:



























