Մայր աթոռ սուրբ Էջմիածնում, այսօր` դեկտեմբերի 23-ին, տեղի է ունեցել շքանշանների հանձնման արարողություն: Հայրենասեր ու ազգանվեր, ինչպես նաեւ գիտական, գրական ու հրապարակախոսական գործունեության համար Հայ առաքելական սուրբ Եկեղեցու «Ս. Սահակ-Ս. Մեսրոպ» պատվո բարձր շքանշաններ են հանձնվել մշակույթի երեք գործիչներ Մետաքսե Պողոսյանին, Արամայիս Սահակյանին եւ Ռազմիկ Դավոյանին:
«Էջ Միածինն ի Հօրէ» շարականի երգեցողության ներքո բերվել են Հայրապետական սրբատառ կոնդակները:
Կոնդակների ընթերցումից հետո, Գարեգին Բ-ն մշակույթի գործիչներին է հանձնել Հայ Եկեղեցու պատվո բարձր շքանշանները` ի գնահատություն նրանց բազմամյա վաստակի:




























