Ուկրաինան սկսել է մոնիտորինգային խումբ ձևավորել՝ վերահսկելու հնարավոր հրադադարը։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավար Անդրեյ Սիբիգան, փոխանցում է UNIAN-ը։
«Մենք արդեն սկսել ենք ստեղծել ազգային թիմ, որը կմշակի համապատասխան գործողությունների ալգորիթմներ՝ հնարավոր հրադադարի պատշաճ վերահսկողության համար։ Սա չափազանց բարդ գործընթաց է», - ասաց Սիբիգան:
Նրա խոսքով, այժմ ամեն ինչ ուղղված կլինի նրան, որ ուկրաինական կողմը պատրաստ լինի համապատասխան թիմերով, համապատասխան զարգացումներով, ձևաչափերով, այդ թվում՝ համաձայնագրի ապագա տեսլականով կամ Ուկրաինայի համար արդար և կայուն խաղաղության հասնելու պլանով և Ուկրաինայի անվտանգության երաշխիքների փաթեթի պարամետրերով և շրջանակներով։





























