Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որը թույլ է տալիս ռազմական դրության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումներ տեղակայել այլ երկրներ։ Այս մասին հայտնում է УНИАН-ը։
«Ռազմական դրության ժամանակ Ուկրաինայի զինված ուժերի կազմավորումները, զորամասերը և ստորաբաժանումները կարող են ուղարկվել արտերկիր՝ ազգային անվտանգությունն ապահովելու, զինված ագրեսիան հետ մղելու և զսպելու, Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը պաշտպանելու և ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան ինքնապաշտպանության իրավունք իրականացնելու համար»,- ասվում է Ռադայի հայտարարության մեջ։





























