Յոհաննես Գուտենբերգի համալսարանի գերմանացի գիտնականները Նամիբիայի, Օմանի և Սաուդյան Արաբիայի անապատային շրջաններում տարօրինակ կառույցներ են հայտնաբերել, որոնք, հավանաբար, նախկինում անհայտ մանրէաբանական կենսաձևի գործունեության արդյունք են: Դրանք փոքրիկ թունելներ են, որոնք մարմարից և կրաքարից պատրաստել են ինչ-որ կենդանի օբյեկտներ:
Ինչպես նշվում է Geomicrobiology Journal (GMBJ) գիտական հանդեսում, հանքերում հայտնաբերված անցուղիներն ունեն մոտ 0,5 միլիմետր լայնություն և մինչև երեք սանտիմետր երկարություն: Արդյունքում գոյացել են շուրջ 10 մետր երկարությամբ շերտեր, ապա լցվել կալցիումի կարբոնատի մանր փոշով։
Գոյացությունների տարիքը գնահատվում է 1–2 միլիոն տարի։ Գիտնականների կարծիքով դրանք կարող էին ձևավորվել ավելի խոնավ կլիմայական պայմաններում, քան ներկայիս անապատը, գրում է Planet Today-ը: Փորձագետները խողովակների ներսում նաև կենսաբանական նյութ են հայտնաբերել, սակայն նրանց դեռևս չի հաջողվել զատել ԴՆԹ-ն կամ սպիտակուցները, ուստի միկրոօրգանիզմները չեն նույնականացվել:
Հետազոտության հեղինակները խոստովանում են, որ իրենց համար դեռ պարզ չէ՝ արդյոք այս կենսաձևը անհետացե՞լ է, թե՞ դեռրս գոյատևում է։ Սակայն հետախուզումները կշարունակվեն, և գիտնականները այդ ֆենոմոնի վերաբերյալ ավելի շատ տվյալներ ստանալու հույս ունեն: Դա կարևոր է, ընդգծում են փորձագետները, էվոլյուցիայի ընդհանուր գործընթացները և, մասնավորապես, ածխածնի բոլորաշրջանը հասկանալու համար։





























