Գյումրիում, դեկտեմբերի 24-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի հրապարակում երկաթգծի կամրջի բետոնյա հենասյանն է բախվել «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական  վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: