Սարդարապատ-Նորապատ ճանապարհի 1-ին կմ-ին, դեկտեմբերի 25-ին, ժամը 13.00-ի սահմաններում, իրար են բախվել «ԶԻԼ ՄՄԶ-45021» եւ «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «ՎԱԶ-21099»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: