Շաբաթ օրը Լոնդոնի «Հիթրոու» օդանավակայանում վերսկսվել են թռիչքներն այն բանից հետո, երբ դադարեցվել էին էլեկտրաէներգիայի անջատման եւ խափանման պատճառով առաջացած քաոսից, տեղեկացրել է CNN հեռուստաալիքը։
Օրվա առաջին թռիչքներն իրականացվել են, ինչպես նախատեսված էր, տեղի ժամանակով առավոտյան ժամը 6-ից այն բանից հետո, երբ իշխանությունները հայտարարել են, որ աշխարհի ամենաբանուկ օդանավակայաններից մեկում աշխատանքը կվերադառնա նորմալ հուն:
«Թռիչքները «Հիթրոուում» վերսկսվել են երեկվա էլեկտրաէներգիայի խափանումից հետո»,- նշվել է օդանավակայանի կայքում տեղադրված հայտարարությունում:
Իշխանությունները ներողություն են խնդրել խափանումների համար։
Առաջին երեք չվերթները, որոնք իրականացվել են, եղել են TAP Air Portugal-ի չվերթը Լիսաբոն, Austrian Airlines-ի չվերթը Վիեննա եւ Swiss Airlines-ի չվերթը Ցյուրիխ:
Որոշ թռիչքներ նաեւ իրականացվել են ուրբաթ երեկոյան, քանի որ արեւմտյան Լոնդոնի օդանավակայանը, որն ամբողջությամբ փակվել է մոտակա էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհից հետո, մասամբ վերսկսել էր աշխատանքը:
Բայց ավիաընկերությունները նախազգուշացրել են առաջիկա օրերի ուշացումների մասին, քանի որ ինքնաթիռներն ու անձնակազմերն ուղղվել են տարբեր օդանավակայաններ՝ տեղավորման խնդիրներ ստեղծելով:
Մեծ Բրիտանիայի առաջատար British Airways-ը հայտնել է, որ ակնկալում է, որ շաբաթ օրը թողունակությունը կկազմի շուրջ 85 տոկոս, չնայած «Հիթրոուում» նորմալ ծառայությունների վերսկսմանը:




























