«Ժառանգություն» խմբակցությունը, 2011 թվականին խորհրդարանում հանդես է եկել 13 օրենսդրական նախաձեռնություններով, եւս երկուսը շրջանառության մեջ կդրվի մինչեւ տարեվերջ: Այս մասին, այսօր` դեկտեմբերի 26-ին, հրավիրված մամուլի ասուլիսում ամփոփելով 2011թ-ի խոհրդարանական գործունեությունը նշեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

Իսկ ամենաթարմ օրենսդրական նախաձեռնությունն, ըստ նրա, «Լյուստացիայի» մասին օրինագիծն է:

«Ժառանգությունն» անցնող տարում, Ազգային ժողովում ունեցել է 141 ելույթ` 241 օրինագծերի վերաբերյալ, 35 հայտարարություն, 2 հարակից զեկույց, 42 բանավոր եւ գրավոր հարցեր կառավարությանը, 32 հայտարարություն խորհրդարանական շաբաթ հաղորդման շրջանակներում:

Ինչ վերաբերում է քաղաքացիների եւ հասաակության հետ աշխատանքներին, Ս. Սաֆարյանը նկատեց, որ քաղաքացիներից եւ նրանց խմբերից, կազմակերպություններից ստացված նամակաների թիվը կազմել է 531, խմբակցությունը 673 պաշտոնական գրություն է հղել պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ կազմակերպություններին:

Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված  պատասխանների թիվը կազմել է` 754, իսկ կուսակցության այցելությունները բանտեր, մասնակցությունը դատական նիստերին կազմել է `40: