Լեհաստանը որոշում է ընդունել ավելացնել սահմանապահ ծառայության աշխատակիցների թիվը Բելառուսի հետ սահմանին, հայտնում է RMF24-ը։
500 հոգանոց առաջին խումբը ծառայությանը կմիանա արդեն այս տարի։ Ներքին գործերի նախարարության ղեկավար Տոմաշ Սեմոնյակի վկայությամբ, նոր սահմանապահները կպաշտպանեն առանձնահատուկ վտանգի ենթակա տարածքները։
Լեհ-բելառուսական սահմանին միգրացիոն աճող ճնշման և հիբրիդային սպառնալիքների պայմաններում Լեհաստանի կառավարությունը հայտարարել է սահմանի պահպանության զգալի ուժեղացման մասին, նշում է լրատվամիջոցը։
Սեմոնյակը հայտարարել է Սահմանապահ ծառայության 1500 նոր աշխատակիցների հավաքագրման նախագծի մասին, որոնց կհանձնարարվի ամենավտանգավոր տարածքների պահպանությունը: Որոշումը երկրի պաշտպանության ավելի լայն ռազմավարության մի մասն է, որը ներառում է նաև պատնեշների արդիականացում և անօրինական ներգաղթյալների կալանավորման արդյունավետության բարձրացում:
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի և ներքին գործերի և վարչակազմի նախարար, հատուկ ծառայությունների համակարգող Տոմաշ Սեմոնյակի հետ շաբաթ օրը մասնակցել է լեհ-բելառուսական սահմանին կազմակերպված ճեպազրույցին, հայտնում է լրատվամիջոցը։





























