Եմենի տարածքին մեկ շաբաթ առաջ ԱՄՆ-ի հարվածների հետևանքով սպանվել են հութիների հիմնական առաջնորդները, այդ թվում՝ խմբավորման հրթիռների հարցով գլխավոր փորձագետը, CBS News-ին է ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը:

«Մենք հարվածել ենք նրանց շտաբ-գրասենյակին, կապի հանգույցներին, զենքի գործարաններին, նույնիսկ անօդաչու թռչող սարքերի արտադրության որոշ օբյեկտների», - ասել է Ուոլցը:

Սակայն նա չի տվել սպանված հրթիռային մասնագետի անունը և որևէ մանրամասներ չի հայտնել սպանված մյուս առաջնորդների մասին։

Եմենի քաղաքացիական պատերազմից առավել տուժած որոշ շրջաններում ավիահարվածների հետևանքով ներկա դրությամբ զոհվել է առնվազն 53 մարդ: