Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունը և նրա նախագահ Օզգուր Օզելը լիովին պատասխանատու են բռնության ալիքի համար, որը Թուրքիայում շարունակվել է վերջին օրերին՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալության առնչությամբ նրանց կոչերից հետո։
Մենք տագնապով հետևում ենք այն իրադարձություններին, որոնք ծավալվեցին գլխավոր ընդդիմադիր կուսակցության առաջնորդի՝ փողոց դուրս գալու կոչից հետո և արագ վերաճեցին բռնության։ Վերջին մի քանի օրվա ընթացքում մեր ոստիկաններից 123-ը տուժել են մարգինալ կազմակերպությունների և քաղաքային ավազակների հարձակումներից։ «Ցավոք, ընդդիմադիր կուսակցության ղեկավարությունը, ներառյալ՝ նրա նախագահը, անգիտակցականության վառ օրինակ ցույց տվեցին»,-ըստ ТАСС-ի՝ նշել է նա։
Ըստ նրա՝ կուսակցության ղեկավարն ու նրա համախոհները, ովքեր հրահրել են մարդկանց փողոց դուրս գալ, ամբողջ պատասխանատվությունը կրում են ոստիկանների վնասվածքների, խանութների սեփականատերերին հասցված վնասի, ինչպես նաև միլիարդավոր լիրայի պետական գույքին հասցված վնասի համար։
«Այս ամենը կքննարկվի խորհրդարանում, և դրա վերաբերյալ իրավական զեկույցներ կներկայացվեն դատարան»,-հայտարարել է Էրդողանը։





























