ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Աբրահամի համաձայնագրին՝ Իսրայելի և արաբական մի քանի պետությունների միջև հարաբերությունները կարգավորող մի շարք պայմանագրերին ավելի շատ երկրներ կմիանան:
Թրամփը նշել է, որ ավելի շատ երկրներ ցանկանում են միանալ համաձայնագրերին, հայտնում է Reuters-ը։
Սպիտակ տունը որպես գործարքի հավանական մասնակից նշել է Սաուդյան Արաբիային, թեև սաուդցիները Իսրայելի նկատմամբ Գազայի պատերազմի պատճառով վերապահումներ ունեն։





























