Էր Ռիադում ավարտվել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների բանակցությունները, հայտնում է РИА Новости-ն։
Նշվում է, որ դրանք տևել են ավելի քան 12 ժամ։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի «տեխնիկական թիմերի» փորձագիտական հանդիպումը սկսվել է երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 10:00-ի սահմաններում։
Ինչպես հայտարարել են Կրեմլում, հանդիպումը հիմնականում նվիրված է եղել Սևծովյան նախաձեռնության թեմային, որը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ։





























