Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները համաձայնեցրել են Էր Ռիադում անցկացված բանակցություններից հետո համատեղ հայտարարության տեքստը։
Փաստաթուղթը Կրեմլը և Սպիտակ տունը կտարածեն մարտի 25-ին, ТАСС-ին հայտնել է ռուսական պատվիրակության աղբյուրը։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններն ավարտվել են Էր Ռիադում ավելի քան 12 ժամ անց։
Ինչպես հայտարարել են Կրեմլում, հանդիպումը հիմնականում նվիրված է եղել Սևծովյան նախաձեռնության թեմային, որը քննարկվել է Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի վերջին հեռախոսազրույցի ժամանակ։




























