Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում Ռուսաստանի և ԱՄՆ փորձագիտական ​​խմբերի հանդիպման արդյունքներով Կրեմլի կայքում հայտարարություն է հրապարակվել։

«1. Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների միջև պայմանավորվածության համաձայն՝ ռուսական և ամերիկյան կողմերը պայմանավորվել են ապահովել «Սևծովյան նախաձեռնության» իրականացումը, որը ներառում է Սև ծովում նավարկության անվտանգության ապահովումը, ուժի չկիրառումը և առևտրային նավերի ռազմական նպատակներով կիրառման կանխումը, ինչպես նաև համապատասխան հսկողության միջոցառումներ կազմակերպելը նման նավերի ստուգման միջոցով։

Միացյալ Նահանգները կօգնի վերականգնել ռուսական գյուղատնտեսական և պարարտանյութերի արտահանման հասանելիությունը համաշխարհային շուկա, նվազեցնել բեռնափոխադրումների ապահովագրության արժեքը և ընդլայնել մուտքը դեպի նավահանգիստներ և վճարային համակարգեր՝ նման գործարքներ իրականացնելու համար:

Ծանոթություն.

1-ին և 2-րդ կետերն ուժի մեջ են մտնում հետևյալից հետո.

Ռոսսելխոզբանկի և այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից պատժամիջոցների սահմանափակումների վերացում, որոնք ներգրավված են պարենային ապրանքների (ներառյալ ձկնամթերքի) և պարարտանյութերի միջազգային առևտրի գործառնությունների ապահովման մեջ, դրանք միացնելով SWIFT-ին, բացելով անհրաժեշտ թղթակցային հաշիվներ;

Առևտրի ֆինանսավորման գործարքների սահմանափակումների վերացում;

Սննդամթերք (ներառյալ ձկնամթերք) և պարարտանյութեր արտադրող և արտահանող ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանափակումները, ինչպես նաև սննդամթերքի (ներառյալ ձկնամթերք) և պարարտանյութերի բեռներով ապահովագրական ընկերությունների աշխատանքի սահմանափակումների վերացումը.

Նավահանգիստներում նավերի սպասարկման սահմանափակումների և պարենային ապրանքների (ներառյալ ձկնամթերքի) և պարարտանյութերի առևտրով զբաղվող Ռուսաստանի դրոշի ներքո նավարկող նավերի նկատմամբ պատժամիջոցների վերացում;

Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև սննդամթերքի (ներառյալ ձկնամթերք) և պարարտանյութերի արտադրության մեջ օգտագործվող այլ ապրանքների մատակարարման սահմանափակումների վերացում.

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են միջոցներ մշակել երկու երկրների նախագահների միջև 2025 թվականի մարտի 18-ից 30 օր ժամկետով Ռուսաստանի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածների արգելման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման համար՝ կողմերից մեկի կողմից համաձայնագիրը չկատարելու դեպքում երկարաձգելու և դուրս գալու հնարավորությամբ։

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները ողջունում են երրորդ երկրների բզաիրի ծառայությունները, որոնք ուղղված են էներգետիկ և ծովային ոլորտներում համաձայնագրերի իրականացմանն աջակցելուն:

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն աշխատել ամուր և կայուն խաղաղության հասնելու համար»,- ասված է Կրեմլի հայտարարության մեջ: