Չինաստանը մտադիր է կառուցել միաձուլման էլեկտրակայանի առաջին նախատիպը՝ նպատակ ունենալով մինչև այս տասնամյակի վերջը շարունակաբար 100 մեգավատտ էլեկտրաէներգիա արտադրել։
Ըստ zbytb հարթակի, որը տեղեկություն է հավաքում Չինաստանում առևտրի և գնումների մասին, բարձր ջերմաստիճանի գերհաղորդիչ մագնիսներ օգտագործող Սինհո ռեակտորը կկառուցվի կենտրոնական Չինաստանի Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքի Յաոհու կղզում:
Ակնկալվում է, որ Սինհո ռեակտորը կհասնի աննախադեպ միաձուլման էներգիայի ավելացման՝ ավելի քան 30 գործակցով: Q արժեքը կամ միաձուլման էներգիայի ուժեղացուցիչը ներկայացնում է միաձուլման էներգիայի հարաբերակցությունը պլազմայի մեջ սնվող էներգիային՝ ռեակցիան առաջացնելու համար, հաղորդում է Naked Science-ը:
Առ այսօչ Q-ի ամենաբարձր աճը՝ 0,67, ձեռք է բերվել Joint European Torus (JET) տոկամակում:
Համեմատության համար նշենք, որ Ֆրանսիայում կառուցվող Միջազգային ջերմամիջուկային փորձարարական ռեակտորը (ITER) նախատեսված է 10 գործակցից ավելի Q-ի համար:
Միևնույն ժամանակ, չինական նոր ռեակտորը նկարագրվում է որպես հիբրիդ, այսինքն, որտեղ ջերմամիջուկային ռեակցիայի նեյտրոնները (միջուկային միաձուլում) խթանում են միջուկային տրոհման ռեակցիաները, ինչպես ատոմակայաններում:
Եթե ջերմամիջուկային էներգիայի ստացման գործակիցը հաշվարկվեր խթանված միջուկային տրոհման ռեակցիաների հետ, ապա այն շատ բարձր կթվա, բայց դա չի նշանակում, որ ջերմամիջուկային ռեակցիան ինքնին էներգետիկորեն ինքնաբավ կլինի։





























