Արագածոտնի մարզում, դեկտեմբերի 26-ին, Երեւան-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս չպարզված հանգամանքներում «ԳԱԶ-31029» մակնիշի 19 SO 252 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 50-ամյա Անդրանիկ Հարությունյան) դուրս է եկել ավտոճանապարհի եթեւեկելի մասից, ինչի հետեւանքով ուղեւոր` 52-ամյա Գուրգեն Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Թալին քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն՝ դուրս է գրվել:



























