Երեւանում, դեկտեմբերի 26-ին, Ավետիսյան եւ Փափազյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար. շարժիչի տեղամասից ծուխ է դուրս գալիս, առկա է հրդեհի բռնկման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Պարզվել է, որ «Ֆոլքսվագեն Վենտո» մակնիշի 24 ԼՏ 954 համարանիշի ավտոմեքենան բախվել է աստիճանավանդակին, ինչի արդյունքում առաջացել է ծխապատ գոտի, իսկ վարորդ Արմեն Թորոսյանը թեթեւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել: