Ադրբեջանի Ներքին զորքերի սպա Հիքմեթ Ազիզովը կրակել է զինվորական ծառայության մեջ գտնվող Քյանան Նովրուզօղլուի վրա: Զինվորը հրազենային վնասվածքից մահացել է: Այդ մասին հաղորդում է APA գործակալությունը:

Դեպքը տեղի է ունեցել Ներքին զորքերի «ՆԶՍ» ավանում տեղակայված թիվ N զորամասում: Ներքին զորքերի մամուլի ծառայության պետ Թերանա Մամեդովան APA–ին տված հարցազրույցում հաստատել է կատարվածը եւ նշել, որ միջադեպը տեղի է ունեցել զենքի հետ անզգուշորեն վարվելու հետեւանքով: