Մոսկվա-Վլադիվոստոկ ուղեւորատար գնացքում ձերբակալել են թմրավաճառ ադրբեջանցուն, ով փորձել է մեկ կիլոգրամ հերոին տեղափոխել: Թմրանյութերի փաթեթը, որը նա տանում էր բլենդերի տուփի մեջ, սեւ շուկայի գներով գնահատվում է երեք միլիոն ռուբլի (100.000 դոլար):

Ադրբեջանի հանրապետության 26-ամյա բնակիչը բնակվում է Սանկտ-Պետերբուրգում, որտեղ ավարտել է ԲՈՒՀ-ը «իրավաբանություն» մասնագիտացմամբ: Նա եկել է Մոսկվա, այնտեղ գնել է Մոսկվա-Վլադիվոստոկ ուղեւորատար գնացքի տոմս եւ ապօրինի բեռով անցել է ամբողջ երկիրը, հաղորդում է amur.info-ն:

Թմրավաճառը ձերբակալվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ մեծ քանակությամբ թմրանյութի ապօրինի ձեռքբերման, պահման եւ տեղափոխման համար: