Երեւանի մի շարք վայրերում վաճառվող բնական եղեւնիները ներմուծված են Գերմանիայից եւ եվրոպական այլ երկրներից: Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Մասնավորապես` առայսօր Գերմաիայից ներմուծվել է 150 հատ եղեւնի:

Ըստ Ա. Հարությունյանի` բնապահպանության նախարարությունը որեւէ անհատի կամ կազմակերպության թույլտվություն չի տրամադրել հանրապետության սահմաններում եղեւնիներ հատելու վերաբերյալ:

Նշենք, որ Երեւանի տարբեր վայրերում բնական եղեւնիներն այսօր վաճառվում են 25-100 հազ. դրամի սահմաններում: Համեմատած արհեստական եղեւնիների հետ` բնականները մի քանի անգամ ավելի էժան են: Օրինակ` Այրարատ տոնավաճառի մոտ արհեստական եղեւնիների գինը տատանվում է 5-250 հազարի սահմաններում: Ընդ որում` դրանց մեծ մասը ներկրված է Թուրքիայից: