Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Ալեքսանդր Ղուկասյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնից։

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Վահան Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ։