Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կրթական համակարգերի միջեւ համագործակցության շրջանակներում ու ՀՀ Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանի հովանավորությամբ ԼՂՀ Ասկերան շրջկենտրոնում գտնվող, պատերազմի հերոս Էդմոնդ Բարսեղյանի անվան դպրոցում համակարգչային դասարան է բացվել:

Արմեն Աշոտյանը նշել է, թե «ուրախ է ինչ-որ բանով Արցախին օգտակար լինելու համար»: Միեւնույն ժամանակ նա արտահայտվել է ԼՂՀ կրթության եւ գիտության ոլորտի հետ առավել լայն համագործակցության օգտին:
Իր հերթին ԼՂՀ ԿԳ նախարար Վլադիկ Խաչատրյանը նկատել է, թե իր ղեկավարած գերատեսչությունը նպատակ է դրել ապահովել նման պայմաններով հանրապետության բոլոր դպրոցներին:

Արմեն Աշոտյանն ու Վլադիկ Խաչատրյանը հանդիպել են ավագ դպրոցների, բուհերի, միջին-մասնագիտական ուսումնական հաստատությունների, մանկապարտեզների տնօրեններին, ԼՂՀ ԿԳՆ բաժինների ղեկավարներին՝ քննարկելու համագործակցության խնդիրները ու դրանց լուծման ուղիները: