2010թ. հունվարի 1-ից կես լիտր օղու նվազագույն սպառողական գինը Ռուսաստանում պետք է կազմի 89 ռուբլի (մոտ 1000 դրամ): Այդ մասին ասված է Ռուսաստանում ալկոհոլային արտադրության շրջանառության վերահսկողության դաշնային գործակալության՝ «Ռոսալկոգոլ»-ի հրամանի նախագծում:
Այսպիսով, կես լիտր օղու վաճառքն ավելի էժան գնով ճանաչվելու է ապօրինի: Այլ ծավալի տարայով օղու վաճառքը պետք է համապատասխանեցվի նշված գնին:
Համաձայն փաստաթղթի՝ նման միջոցները աջակցում են ալկոհոլի օրինական արտադրողներին, որոնց համար դժվար է մրցակցել «գորշ» ապրանքի հետ, որի վրա ակցիզներ եւ հարկեր չեն դրվում:
Այժմ Ռուսաստանում օղու նվազագույն մանրածախ գին սահմանված չէ, սակայն, ըստ «Ինտերֆաքսի», հարցը քննարկվում է արդեն մի քանի տարի:




























