Կոսովոյում կիրակի օրը անցկացված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում, նախնական տվյալներով, հաղթանակ է տարել Կոսովոյի ժողովրդավարական լիգան` վարչապետ Հաշիմ Թաչիի գլխավորությամբ: Միացյալ Նահանգները ողջունել է ընտրությունների անցկացումը:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարից անկախություն ստացած Կոսովոյում սրանք առաջին ընտրություններն են:




























