Իտալիայի գիտնականները պլաստիկ աղտոտվածության նոր վկայություններ են ներկայացրել։ Թափառող կենդանիների մասնակցությամբ գիտափորձը ցույց է տվել, որ միկրոպլաստիկները կարող են կուտակվել կատուների ընկերքում նույնիսկ հղիության վաղ փուլերում։
Պլաստիկ աղտոտման լրացուցիչ ապացույցներ վերջերս ներկայացրել են Պարմայի համալսարանի (Իտալիա) քիմիայի և բնապահպանական գիտությունների ոլորտի մի խումբ անասնաբույժներ և փորձագետներ: Ութ թափառող հղի կատուների մասնակցությամբ փորձի ժամանակ հետազոտողները հետևել են, թե արդյոք միկրոպլաստիկները առկա են կատվի ընկերքում և վաղ փուլի սաղմերում: Դրա մասին հոդված է հրապարակվել PLOS One հանդեսում։
Գիտնականները պարզաբանել են, որ կատուներին բերել են համալսարանի անասնաբուժական կլինիկա՝ այդ կենդանիների թիվը վերահսկելու տարածաշրջանում գործող ծրագրի շրջանակում, գրում է naked science-ը։ Փորձն իրականացվել է էթիկական չափանիշներին համապատասխան և սաղմերի վրա մարդասիրական էվթանազիայի կիրառմամբ։
Օգտագործելով Raman սպեկտրոսկոպիան, գիտնականները չորս առարկաների հյուսվածքներում հայտնաբերել են 19 տարբեր տեսակի միկրոպլաստիկ մասնիկներ (պոլիէթիլեն): Դրանք հայտնաբերվել են երեք կատուների ընկերքի նմուշներում և երկու կատուների սաղմերում:
Այսպիսով, գիտնականները պարզել են, որ միկրոպլաստիկները կարող են կուտակվել կատվի ընկերքում նույնիսկ հղիության վաղ փուլերում։ Ստացված տվյալները հաստատել են նաև միկրոպլաստիկների՝ ընկերքավոր պատնեշն անցնելու և սաղմերը ներթափանցելու կարողությունը։
Լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ՝ պարզելու համար, թե արդյոք ընկերքի և պտղի փոքրիկ պլաստիկ մասնիկները կարող են ազդել հետագա կյանքում ձագերի առողջության և զարգացման վրա: Կրծողների վրա նախորդ փորձերը ցույց են տվել, որ հղիության ընթացքում միկրոպլաստմասների առկայությունը կարող է խանգարել պտղի զարգացմանը:





























