Իտալիայում Վրաստանի երեք քաղաքացի է ձերբակալվել, գրում է վրացական «Մեդիանյուզ» գործակալությունը:

Ըստ գործակալության, ձերբակալվածները մեղադրվում են կողոպուտի մեջ:

Իտալիայի ոստիկանները մեղադրյալների բնակարանում գտել են զենք եւ հատուկ սարքավորումներ, որոնք նրանք օգտագործում էին բնակարանների կողոպուտների ժամանակ:

Այժմ վրացիների գործը հետաքննում է Իտալիայի դատախազությունը:

Ըստ տեղի ոստիկանների, ձերբակալվածները վաղուց էին հետապնդվում, քանի որ նրանք աչքի էին ընկնում նաեւ կռիվների եւ խուլիգանություններ անելու ժամանակ: